«Երազի իմ երկիրը» կամերային թատրոնի կատարմամբ

Կամերայինը ինչպես միշտ զգում է ժամանակը, ներկայացրել են «ԵՐԱԶԻ ԻՄ ԵՐԿԻՐԸ»։ Մ․ Ավետիսյանը, Ս․ Բարսեղյանը, Ա․ Մանուչարյանը, Ք․ Մանասյանը, Ռ․ Երանոսյանը, Ա․ Հարությունյանը, Լ․ Ներսիսյանը, Վ․ Զիրոյանը։ Հոլովակում ներկա է ողջ կամերայինը։

Ստուդիական ձայնագրման տաղավարի մեջ է ներկայացված հոլովակը։ Ընդհանուր սպիտակ վերնաշապիկներով են սև ֆոնի մեջ, իսկ վերնաշապիկների մեջ կադրեր են ցուցադրվում, ստացել են հետաքրքիր էֆֆեկտ։ Զարմանալի է, որ ընդամենը մեկ օրում հասցրել են ձայնագրել, նկարել ու ներկայացնել հոլովակը։ Հոլովակի վրա կամերայինը գրել է՝ «ՓԱՌՔ ՀԱՅՈՑ ԶԻՆՎՈՐԻՆ»։

Արվեստագետները արդեն իսկ փորձում են նոր պայմաններում ներկայանալ ու գոտեպնդող կատարումներով են հանդես գալիս։ Վերջերս Գյումրիի թատրոնը » ՀԱՐՍԱՆԻՔ ԹԻԿՈՒՆՔՈՒՄԸ» օն լայն տարբերակով ներկայացրեց, իսկ Համազգայինը ու այլ թատրոններ ակցիաներ սկսեցին հավաքների անհրաժեշտ պարագաների։

Կամերայինն էլ իր գոտեպնդումը այսպես է ուղարկում, կատարելով ամենասիրված հայրենասիրական երգերից մեկը։ Մշակութային թիկունքը նման դեպքերում ևս անհրաժեշտ է։

Понравилась статья? Поделиться с друзьями: