«Եվ ես ամենաերջանիկ մարդն եմ․․․»․ ի՞նչ որոշում է ընդունել կառավարությունը, որը երջանկացրել է երգչուհուն․ տեսանյութ

Սիրված երգչուհի Էմմին համացանցային իր հարթակում հանրայնացրել է մի տեսանյութ որտեղ պատմել է իր երջանիկ լինելու մասին։

Երկար տարիներ նրա հոր՝ քանդակագործ Դավիթ Բեջանյանի աշխատանքը գողացված է եղել։ Իսկ այսօր կառավարության որոշման համաձայն այն վերականգնվում է։ «Եվ ես ամենաերջանիկ մարդն եմ։ Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր իրականացնում են այս աշխատանքները»,- ասում է Էմմին տեսանյութում։

Հիշեցնենք, որ երգչուհին բազմաթիվ անգամ է հայտարարություններով, գրառումներով հանդես եկել, ահազանգել, որ մեր շուրջը գոյություն ունի իրական վանդալիզմ։ Բարձրաձայնել է, որ հոր աշխատանքը ավիրել են, գողացել։ Սակայն նրա բոլոր հայտարարությունները մնում էին անպատասխան։ Տարիներ անց կառավարությունը վերջապես որոշել է զբաղվել այս հարցով։


Ընդունել է որոշում, ըստ որի՝ կվերականգնվի Դավիթ Բեջանյանի «Անվերջության ժապավեն» քանդակը։ Այն  վերականգնվելու է զրոյից, քանի որ քանդակի մոտավորապես 90 տոկոսը չկա, մնացել է միայն մետաղական կմախքը:


Նախատեսվում է ոչ միայն քանդակի վերականգնում, այլև՝ տարածքի բարեկարգում։ Քանդակը գտնվում է Երևան-Սևան Մ4 մայրուղու անմիջական հարևանությամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями: