Գ․ Գինոսյանը ասում է ՝ Եվրոպան թող չմոռանա, որ Վիեննա էր հասել Թուրքը ու Հյուգոն գրում էր՝ «Այստեղով թուրք է անցել»։ Գ․ Գինոսյանը ասում է, որ ազերիների օդային ռեսուրսը սպառվում է ու շուտով խուճապը իրենց կսկսի։ Գինոսյանը ասում է, թիկունքից ազդակները տարբեր են, բայց պետք է տոտալ մոբիլիզացված լինի։
Միայն ռազմական մոբիլիզացիան քիչ է, տոտալ է պետք։ Դա և տնտեսական է և գաղափարական և այլն։ Հանրային ընկալումները պետք է բացարձակ միակողմ լինեն։ Հակառակորդը շատ է ուզում վախի զգացում սերմանել, դրա համար են խաղաղ մարդկանց վնասում։
Ու դա անում են նաև այլ երկրներում։ Հայի ամենալավ տեղը Հայաստանն է։ Դրսի հայերն էլ պետք է դա հասկանան։ Մեր ամենակարևոր մտայնությունը պետք է լինի զինամթերք ուղարկելը։
Զինվորին դա է առաջնային պետք։ Մեր ամենամեծ գործը կլինի դա, որ կարողանանք հարյուր տոկոսով ապահովել նրան դրանով։ Նույնիսկ սննդից առավել է էս պահինք զենքը։