Կորոնավիրուսյան ախտի սփռման վիճակն աշխարհում գնալով վատանում է։ Այդ վատթարացումն էլ կարող է եվրապական որոշ երկրների ստիպել վերադառնալ կարանտինային խիստ միջոցառումներին, հայտնում է Euractiv-ը։ Այդ թվում են այն երկրները, որոնք ախտի տարածման առաջատարները չեն, բնավ։
Գերմանական Ռայն Վեսթֆալիա նահանգի իշխանությունները փակել են դպրոցներն ու մանկապարտեզները՝ տեղի ձեռնարկություններից մեկում տեղի ունեցած կորոնավիրուսյան ախտի դեպքերի բռնկման պատճառով: Հս․ հունաստանյան Էխինոս համայնքում յոթ օր տևողությամբ խիստ կարանտինային ռեժիմ է սահմանել՝ նպատակ ունենալով կանխել քովիդային ախտի տարածումը։
Բուլղարիան, իր հերթին, հայտնել ախտի բարձր տոկոսի մասին։ Երկրում արդեն իսկ գրանցված թիվը ռեկորդային բարձր է։ Երկրում դեպքերի թիվն արդեն երեք հազար հինգ հարյուր քառասուներկու է։
Սլովենիայի առողջապահության նախարարի խոսքով էլ՝ նրանք ուսումնասիրել են հարևան երկրների վիճակը և հանգել այն մտքին, որ հարկ է խստացնել կարանտինային իրավիճակը։