Հայկական մշակույթի, երգարվեստի և այլ ոլորտներում սկսում են հայտնվել նորերը, հնչում են նոր անուններ և տեսնում ենք նոր դեմքեր և, բարեբաբախտաբար, և ի ուրախություն բոլորիս, այդ նոր անունները մեզ հպարտություն են պարգևում և մենք հերթական անգամ հիանում ու հպարտանում ենք հայ տաղանդավոր ներկայացուցիչներով։
Այս շրջանում մեզ հպարտության ու հիացմունքի զգացում է պարգևում երգչուհի Բրյունետը։ Այս անունով է երիտասարդ երգչուհին ներկայանում, սակայն նրա անունը Էլեն է։ Այս տարի Հայաստանը եվրատեսիլյան մեծ բեմից ներկայացնում է գեղեցկուհի Բրյունետը։
Պարզվում է՝ երգչուհու կյանքում բուռն է ոչ միայն կարիերան, այլև անձնական կյանքը։ Եվրատեսիլից հետո երգչուհին պատրաստվում է ամուսնանալ։
Նրա սիրելին ներառված է հայ պատվիրակության մեջ և Բրյունետի համար կարևոր ու պատասխանատու այս պահին գտնվում է նրա կողքին։
Մրցույթից հետո զույգը կամուսնանա։ Այս մասին որոշակի մանրամասներ դիտեք վարը կցված տեսանյութում։