Տաթևիկ Ադումյանն ակտիվ է սոցինալական հարթակներում։ Դերասաուհուն հեռուստադիտողը ճանաչում է հեռուստասերիալներից։
Նա կերտել է մի շարք դերեր, կերպարներ և սիրվել հեռուստադիողների կողմից։ Այժմ էլ պահպանում է կապը երկրպագուների հետ։ Նա սոցտիրույթում ներկայացնում է կյանքից որոշակի մանրամասներ։ Դերասանուհին այս շրջանում շատ է շրջագայում և բացահայտում է աշխարհը նորովի։
Տաթևիկը սոցտիրույթում նոր լուսանկարներ է ներկայացրել, որոնց կից պատմել իր մասին՝ նշելով, որ ինքը 90-ականների երեխա է եղել և ներկայացրել է այդ սերնդի մասին մի քանի առանձնահատկություններ։ «Ես իննսունականների երեխա եմ․․․ մեր ժամանակվա լուսանկարները հեռախոսով չեն արված, ես խաղացել եմ փողոցում և շփվել ընկերներիս հետ ոչ սոցհարթակում, պարել եմ Spice Girls-ի աղջիկների երգի ներքո, իմ ֆանտազիան հաճախ եմ օգտագործել և չեմ դիմել համացանցին։ Վամպիրները վախենալու էին, իսկ մուլտֆիլմերն՝ իմաստալից։
Մեծանալը ոչ մեկի համար էլ դյուրին չէ, բայց ես չեմ բողոքում։ Կյանքը փոխե՞լ է ինձ, թե՞ դեռ իննսունականների երեխան եմ մնացել։
Բայց ինչ-որ մեկն ասել է՝ իննսունականներին ծնված աղջիկները վտանգավոր են։ Ես իննսունականների երեխա եմ․․․»։