Ես քեզ շատ եմ սիրում, քառասուն օր առանց քեզ․ Լիլուի հուզումնառատ հրապարակումը

Ամերիկաբնակ հայ երգչուհի Լիլուն վերջերս հայտնել էր, որ անչափ ցավալի և ողբերգական իրադարձություն է տեղի ունեցել իր ընտանիքում։

Բանն այն է, որ կյանքից հեռացել է Լիլուի ամուսնու հայրիկը, ում հետ երգչուհին հրաշալի հարաբերություններ ուներ և մեծ կապվածություն։ Լիլուն մի առիթով նշել էր, որ սկեսրայրին իր հայրիկի պես է սիրում։ Նա միշտ իր ընտնաիքի կողքին է եղել իր խորհուրդներով ու աջակցությամբ։

Իսկ այժմ երգչուհու և նրա ընտանիքի համար կարևոր այս մարդու մահը ուղղակի անընդունելի է։ Երգչուհին ինքն էլ չի կարողանում համակերպվել այս կորստի հետ։ Նրա սոցտիրույթում, որտեղ մշտապես կարելի էր հանդիպել կյանքով լեցուն, ուրախ հրապարակումներ, այժմ հրապարակումները միայն կարոտի մասին է։ Արդեն քառասուն օր  է, ինչ սկեսրայրը մահացել է։

Լիլուն այս օրերին անչափ հուզիչ հրապարակմամբ է հանդես եկել։ Նա հանրայնացրել է մի հոլովակ, որտեղ սկեսրայրի հետ պարում է։

Հոլովակին կից երգչուհին գրել է՝ Քառասուն օր առանց քեզ։ Վարը բերված տեսանյութում դիտեք երգչուհու հուզիչ հրապարակումը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!