«Ես քանդում եմ, Էս արձանը պետք է քանդել, փշուր-փշուր անել․․․» Քրիստինե Հալաջյանը Շիրակի մարզում է

Ինչպես հայտնի է, ամերիկաբնակ Քրիստինե Հալաջյանը եկել է Հայաստան։ Այսօր նա այցելել է Գյումրի։ Գյումրիից Քրիստինեն եղել է Սև բերդի տարածքում, որտեղ վատ էներգիա է զգացել։ Նա ուղիղ եթեր է մտել՝ ներկայացնելով իր տպավորությունները։

Քրիստինեն եթերի ժամանակ ցույց է տվել «Մայր Հայաստան»-ի հայտնի հուշարջան՝ ասելով, թե մեր երկրի խորհրդանիշը մերկ վիճակում է ներկայացված։ Այս հուշարձանը կառուցվել է 1975 թվականին, քանդակի հեղինակներն են Արա Սարգսյանը, Ե. Վարդանյանը և հայտնի ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանը։ Այն մեր երկրի տպավորիչ պատմամշակութային կոթողներից մեկն է։

Քրիստինեն նշում է, որ իրեն պատմել են, որ արձանի թևը ժամանակին կտրվել է, իսկ ավելի ուշ այնտեղ օձ են գտել։ Քրիստինեին արձանը հետևից նույնպես վատ տպավորություն է թողել։ Նա դրանով է պայմանավորում այն բազմաթիվ խնդիրները, որոնք առկա են Շիրակի մարզում։

Նշենք, որ ամերիկաբնակ հայուհու այս կարծիքը մեծ քննադատությունների է արժանացել։ Քրիստինեի ներկայացրած եթերն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: