Պատերազմի օրերին առաջնագծից «Գինի լից» երգի խրոխտ կատարմամբ հրապարակում կատարած տղան՝ Արթուր Խաչենցը, ով այդ օրերին մեծ ճանաչում ձեռք բերեց, շարունակում է համացանցային հարթակում ուշագրավ հրապարակումներ կատարել։
Ինչպես հայտնի է, տղան Հադրութից է և պատերազմի հետևանքով նրա ընտանիքը կորցրել է տունը։
Այսօր Արթուրը հրապարակմամբ հանդես եկավ և կից գրառման մեջ հայտնեց, որ մեկնել է Նյու Յորք։ Հավելել է, որ այն իր սիրած քաղաքն է, ապա նշել, որ իրենց այնտեղ բարևում և որպիսությունն էին հարցնում, սակայն կոպիտ ձևով։
Խաչենցը մասնավորապես գրել է․ «Ես վայրէջք կատարեցի իմ սիրած քաղաքում: Սկզբից օդ չկար շնչելու օդանավակայարանում, սակայն դուրսը մեզ բարևում էին անծանոթ մարդիկ ու հարցնում, թէ ինչպես ենք, սակայն կոպիտ ձևով:
Ես մենակ չէի, ինձ այստեղ բերել էր Աստծու կողմից ուղարկված մարդը, ով տարուց ավելին իմ ընկերն էր արդեն, բայց այնքան հարազատ, որ կարծես եղբայր՝ հայրական հոգատարությամբ»։