Մեր ժամանակներում ֆիլտրված լուսանկարների հրապարակումը սովորական երևույթ է և ոչ ոքի մտքով չի անցնում քննադատել երևույթը։
Ինչո՞ւ քննադատել, ֆիլտրերից բոլորն են օգտվում, իսկ չօգտվողը իմաստ չի տեսնում քննադատության։ Հանրային դեմքերը նույնպես դիմում են ֆիլտրերի օգնությանը։
Թվում է՝ նրանց պետք չի լինի դա, բայց արի և տես, որ հենց նրանք են չարաշահել դրանք։ Սակայն ոչ բոլորը կկարողանան հանրայնորեն խոստովանել այդ մասին։ Այսօր Նազենի Հովհաննիսյանը մի լուսանկար է հանրայնացրել և կից գրառման մեջ պատմել, որ լուսանկարը ֆիլտրված է և անթերի տեսքի համար շնորհակալություն է հայտնել լուսանկարչին։
Նա մասնավորապես գրել է․ «Առավոտյան սուրճ՝ կաթով: Էսպես կարող ենք վերնագրել, կամ ինչպես, որ դուք կամենաք: Ես վաղուց հաշտվել եմ իմ կնճիռների և անհարթությունների հետ, բայց Վահեն այսպիսին է տեսնում ինձ…
Հարթ, տասը տարի խմբագրած, գրեթե անթերի (եթե այդպիսիք լինում են ): Վահ ջան , շնորհակալ եմ։ Միշտ բարի աչքով ինձ լուսանկարես և մոնտաժես»։