Օրերս Եվրատեսիլի մրցույթն էր և հայ մասնակիցն ուղղակի փայլեց բեմում։ Բրյունետն, իհարկե, բարձր հորիզոնականներ չզբաղեցրեց, սակայն կարողացավ իր հրաշալի ու անթերի կատարմամբ գրավել հանդիսատեսին և շատերի ուշադրոթյանն արժանացնել հայկական մշակույթը։
Բրյունետն իր կատարմամբ տասնչորսերորդ հորիզոնականում է, իսկ հաղթող ճանաչվեց Շվեդիան ներկայացնող Լորինը։ Երաժշտական մրցույթից մեկ օր անց Բրյունետը հրապարակմամբ էր հանդես եկել և իր սրտի խոսքը հղել հետևորդներին։
Նա մասնավորապես գրել է․ «Ես պարզապես չգիտեմ ինչ բառերով ասել, թե որքան գնահատում եմ ձեր՝ իմ աշխարհում լինելը․․․ Շնորհակալ եմ»։
Երիտասարդ տաղանդավոր երգչուհուն շարունակում են քաջալերել և ոգևորել։ Նա բազում երկրպագուներ ունի, որոնք բարձր են գնահատում վերջինիս տաղանդը և հիանում ու հպարտանում են նրանով։
Բրյունետն իսկապես հրաշալի երգչուհի է, և նա դեռ աշխարհին կասի իր ասելիքը։ Իսկ նրա վերջին օրերին արված հրապարակումները դիտեք վարը կցված տեսանյութում։