«Ես պահանջում եմ, որպեսզի Մարալը գա դատարան և իմ դեմքին նայելով՝ ասի այն, ինչ պատմել է քննության ժամանակ»․ Վիգեն Էուլջեքջյանին դատապարտեցին

Գերիներին վերաբերող յուրաքանչյուր հարց մեր երկրի նուրբ ու խոցելի երակն է համարվում։ Հարյուրավոր տղաներ գտնվում են անազատության մեջ ու անորոշ ճակատագրով։


Ադրբեջանը մերժում է՝ ասելով, թե վերադարձրել է բոլոր ռազմագերիներին, իսկ մյուսներին որակում է հանցագործներ, անգամ դատական պրոցես են սկսել։ Այսօր հայտնի դարձավ, որ Վիգեն Էուլջեքջյանին դատապարտեցին քսան տարվա ազատազրկման։

Վիգենը գերեվարված Մարալ Նաջարյանի ընկերն էր։ Մարալը, բարեբախտաբար, վերադարձել է հայրենիք։

Նրա վերադարձը իրականություն դարձավ Լիբանանի կառավարության և մի շարք ռուս և հայ պաշտոնյաների ջանքերի արդյունքում։ Երբ Մարալը վերադարձավ, պատմեց, որ ինքն ու Վիգենը գերեվարվել են Արցախից։

Նրանք Վիգենի հետ գնացել էին Արցախ, որպեսզի իրենց տանից, որը գտնվում էր Շուշիում, Հայաստան բերեին իրերը։ Գերեվարումից հետո նրանք այլևս միմյանց չեն տեսել և ողջ ընթացքում միմյանցից ոչ մի լուր չեն ունեցել։

Վիգենը դատարանում իր վերջին խոսքում պահանջել է, որ Մարալը գա և ինչ որ պատմել է քննության ժամանակ, նույնը պատմի իր աչքերին նայելով։ Վիգենն իրեն մեղավոր չի ճանաչել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!