Անահիտ Մութաֆյանը իր օգտահաշվում մի գրառում է կատարել, որտեղ պահանջում է, որ պատվաստված անձիք նույնպես թեստավորվեն ամսական երեք անգամ, քանի որ իրենք նույնպես կարող են վարակակիր լինել և վարակել չպատվաստված մարդկանց։
Դերասանուհին գրել է․ «Հարց առողջապահության նախարարությանը և կառավարությանը։ Եթե այս թեստավորումն ու պատվաստումը բլեֆ չէ, ապա…
Ձեր վկայությամբ պատվաստված անձը կարող է լինել և վարակակիր և վարակ տարածող ուրեմն ինչու՞ նա չի անցնում թեստավորում։
Վերցնենք օրինակ՝ ես պատվաստված չեմ, բայց պահպանում եմ բոլոր անվտանգային միջոցները, դիմակ, ալկոգել, ձեռնոց և շաբաթական 2 արդեն իսկ 3 անգամ հանձնում եմ թեստ, իսկ իմ կողքին աշխատում են պատվաստված մարդիկ որոնք հնարավոր է վարակվեն, բայց քանզի չեն թեստավորվում չեն իմանում իրենց վարակակիր լինելու մասին և պատվաստված անձը վարակում է ինձ և շատացնում վիրուսի տարածումը։
Տվյալ դեպքում ինչ՞ է այս ամենը եթե ոչ կրկես… Ես պահանջում եմ թեստավորել նաև պատվաստված մարդկանց իմ առողջությունը չվտանգելու համար»։