Այսօր համացանցային հարթակներում տարածում գտավ մի տեղեկություն, ըստ որի՝ երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Այս տեղեկությունը զայրացրել է երգչուհուն և նա հանդես է եկել հայտարարությամբ ու հայտնել, որ շատերն ինչ ասես անում են, սակայն չեն հետախուզվում և գնում են մաքուր մարդկանց ետևից։ Երգչուհին գրառման մեջ նշել է, որ այսուհետ նման տեղեկություններին այլ պատասխան է տալու։
Շահգելդյանը գրել է․ «Ես չգիտեմ որ մի հիմարն ա նման բաներ գցում, տարածում․ սաղ կյանքս մաքուր եմ ապրել, բայց էս հարցին ուրիշ ձև եմ արդեն մոտենալու և ինքս պահանջում եմ նման կեղծ տարածումների համար դիմել շատ վատ քայլերի։
Ինչ ասես անում են շատերը, չեք հետախուզում, մաքուր մարդկանց վրա եք հիմաել հասել։ Ամոթ ա, Աստծուցս վախեցեք։
Ոմն աբիժնիկներ էլ չգիտեն ինչ անեն, հիմա էլ ընկել են իմ հետևից․․․»։ Ավելի ուշ երգչուհին կրկին մեկ այլ գրառում կատարեց, որտեղ հավելել է, որ բոլորին դատի է դալու։