«Ես չգիտեմ՝ լաոն երբ կզարթնի, բայց որ զարթնեց, իրա քունը խանգարողների հերը հաստատ կանիծի․․․» Հասմիկ Ասլանյանի գրառումը

Շաբաթներ առաջ ներկայիս ընդդիմադիրները տարբեր ուղղություններով նածաձեռնել են ցույցեր և ակցիաներ, որոնց նպատակը գործող ուժի ղեկավարին քաղաքական ասպարեզից հեռացնելն է։ Դաշնակցականների առաջնորդությամբ ակցիաներն իրականացվում են «Զարթնի՛ր, Լաո» հայտնի երգից վերցված կարգախոսով։

Մինչ այսօր էլ ընթանում են ակտիվ ակցիաները, որոնք ամեն օր տարբեր դրսևորումներ են ստանում։ Շատերն իրենց հրապարակային խոսքը կառուցում են հենց «Զարթնի՛ր, Լաո» կարգախոսի հիման վրա։

Այս կարգախոսին հումորային անդրադարձ է արել հանրահայտ ու սիրված դերասանուհի Հասմիկ Ասլանյանը։ Նա իր հարթակում գրել է հետևյալը․ «Ես չգիտեմ լաոն երբ կզարթնի, բայց որ զարթնեց, իրա քունը խանգարողների հերը հաստատ կանիծի»։

Գրառումը հումորային բազում մեկնաբանությունների է արժանացել։ Նկատենք, որ Հասմիկ Ասլանյանը հաճախ է սոցհարթակի տարատեսակ հումորային մեկնաբանություններին կամ գրառումներին հումորով արձագանքում։ Նա շատ սուր հումոր ունի և կարողանում է տեղին ու դիպուկ նկատառումներ անել։

Понравилась статья? Поделиться с друзьями: