Անաիս Սարդարյանը երեկ տոնել է մայրիկի ծննդյան օրը։ Օրվա առիթով դերասանուհին հուզիչ գրառում է կատարել և շնորհավորել նրան։
Անաիսը մայրիկ հետ համատեղ լուսանկար է հանրայնացրել, որտեղ աչք է զարնում դերասանուհու երջանիկ կարգավիճակը։ Նա բարձր է գնահատել ծնողի՝ հատկապես մոր, գլխավոր դերակատարությունը մարդու կյանքում։
Անաիսը գրել է, որ տասը պատվիրաններց վեցը Աստված տվել է երեխաներին, որ հարգեն ու պատվեն ծնողին։ Դերասանուհին առանձնացրել է հինգերրորդ պատվիրանը ծնողների հանդամեպ զավակի պարտավորության մասին։
Անաիսը նշում է, որ մեր գոյության պատճառը հենց ծնողներն են, ծնողներին անվանում է արարողներ․ նրանք արարել են մեր մարմինը, իսկ Աստված արարել է մեր հոգին։ «Ես ու Տիկինը․․․ Նրանց սիրով, հոգատարությամբ, ջանքերով ենք մեծացել և կրթվել:
Պատվելով ծնողներին՝ պատվում ենք Աստծուն: Սովորելով երախտապարտ լինել ծնողին՝ սովորում ենք երախտապարտ լինել Աստծուն»,-գրել է դերասանուհին: