«Ես ու լույսս»․ սիրված դերասան Արթուր Կարապետյանը դստեր հետ գեղեցիկ լուսանկար է հրապարակել

Բազմաշնորհ դերասան Արթուր Կարապետյանն աչքի է ընկնում ոչ միայն իր ինքնատիպությամբ, այլև համեստությամբ։ Դերասանը շատ հազվադեպ է խոսում իր անձնական կյանքի մասին, չնայած որ ունի նույնքան տաղանդավոր ու գեղեցիկ ընտանիք։

Արթուր Կարապետյանն ընտանիք է կազմել մեկ այլ տաղանդաշատ արտիստուհի Սաթենիկ Հախնազարյանի հետ։ Նրանք միասին մեկ դուստրն են ունեցել։ Նրանց աղջիկը Ռիմա Կարապետյանն է։

Ռիման ամուսնացած է։ Ընտանեկան հանգամանքների բերումով Ռիման հայրենիքից հեռու է բնակվում, սակայն շատ հաճախ է հայրենիք գալիս՝ տոն պարգևելով ծնողներին։

Արթուր Կարապետյանը գեղեցիկ լուսանկար է տեղադրել դստեր՝ Ռիմայի հետ։ Նրանք նկարվել են Հայաստանում, նկարի հետնամասում երևում են հայկական լեռները։ Նկատելի է, որ հայր ու դուստր շրջում են հայկական բնակավայրերով։

Տեղադրելով իր և դստեր համատեղ լուսանկարը՝ Արթուր Կարապետյանը գրել է հետևյալը․ «Ես ու լույսս․․․ Թող այս տարին բոլորիս լույս բերի»։

Понравилась статья? Поделиться с друзьями: