«Ես ու դու»․ Արամեն ընտանիքի մասնակցությամբ նոր տեսահոլովակի պրեմիերա է ներկայացրել․ որտեղ երգիչն առաջին անգամ ցույց է տվել որդուն

Արամեն, ինչպես և խոստացել էր, ներկայցրեց այդքան սպասված նոր տեսահոլովակի պրեմիերան։ Երգը և տեսահոլովակը սպասված էին, քանի որ այնտեղ մասնակցություն ունեն նաև երգչի ընտանիքի անդամները։

Երգը հենց ընտանիքի մասին է, Արամեի և Աննայի գեղեցիկ սիրո, որն էլ հիմք եղավ ստեղծելու այդչափ գեղեցիկ ընտանիք։ Հարցազրույցներից մեկում Արամեն փոքր-ինչ պատմել էր տեսահոլովակի մասին, սակայն ինտրիգը պահպանելու նպատակով փակագծեր չէր բացել։ Երգն ու տեսահոլովակը արդեն հանձնված է երկրպագուների դատին։

Այն կոչվում է «Ես ու դու»։ Տեսահոլովակի ռեժիսորը Սյոմա Կոդաբաշյանն է, խոսքերի հեղնակը Դիանա Մարդանյանն է, իսկ երաժշտությունը պատկանում է Օֆելյա Մկրտչյանին։

Արամեն իր ոճի մեջ է և անչափ գեղեցիկ տեսահոլովակ է ստացվել, որտեղ կերպարները հենց երգչի ընտանիքի անդամներն են։ Արամեն այդ տեսահոլովակում առաջին անգամ ցույց է տվել որդուն։

«Ես ու դու մեր սիրով արարեցինք, ես ու դու, որ աշխարհ հորինեցինք, ես ու դու, որ գարուն նկարեցինք, ես ու դու ծովերին ջուր տվեցինք»,- հնչում է երգի բառերում։ Տեսահոլովակը դիտեք վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: