Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, այս օրերին լրագրողի հետ զրույց է ունեցել և հարցին, թե զnհված տղաների ծնողները բնակարան, գումար են ստացել Ռոբերտ Քոչարյանի կողմից, պատասխանել է, որ դա կեղծ լուր է, չի համապատասխանում իրականությանը և սուտ է։
Նա պնդեց` իշխանության համար այդ սուտը ականջ շոյող էր, և նրանք ցանկացան, որ դա տարածում գտնի։ Հերոսածին մայրը հավելել է, որ որդու արյnւնը չի վաճառվում։
Նրանք բնակարան էլ ունեն, գումար էլ ունեն և երկրորդ բնակարանի անհրաժեշտություն չկա։ Նա մեկ որդի ունի և բնակարանը նրանը կլինի։ Աստղը նաև նշել է, որ իրենց հարազատներին նման բովանդակության հարցեր են ուղղել։
Այդօրիակ հարցադրումները զարմացրել և տարակուսանքի է բերել հարազատներն։ Հերոսի մայրը նաև ասել է՝ իրենց պայքարը դեռ շարուակվում է և առաջիկայում կդիմեն ավելի լուրջ քայլերի։
Հիշեցնենք, որ Գալեյանների ընտանիքում ինն ամիս է ինչ ապրում է կրտսեր Մխիթարը, ով այդ ընտանիքի երջանկությունն է։