«Ես շատ հայ ընկերներ ունեմ և ես շատ հարգում եմ հայ ժողովրդին․․․ Աստված օրհնի ձեզ»․ Մել Գիպսոն

Վերջին մի քանի տարիներին աշխարհի ուշադրությունը Հայաստան աշխարհը գրավել է։ Հայաստանով հետաքրքվում են այլազգի ներկայացուցիչներ, որոնց մեջ կան տարբեր երկրների քաղաքացիներ, մշակույթի գործիչներ։ Պատերազմական օրերին հետաքրքրությունն ավելի մեծացավ։

 

Աշխարհահռչակ դերասան Մել Գիպսոնն այդ օրերին հայ ժողովրդին տեսաուղերծ էր հղել և գոտեպնդել։ Համացանցում այդ տեսանյութը տարածման նոր թափ է ստացել։ Մել Գիպսոնը տեսահոլովակում խոսում է Հայաստանի և հայերի մասին, արտահայտում սերը, հարգանքը՝ ուղղված հայերին։

 

Իր խոսքում մասնավորապես ասել է․ «Ողջույն։ Ցավով լսեցի Արցախի կոնֆլիկտի շուրջ սրացման լուրը։ ԱՄՆ-ում, շատ հայ ընկերներ ունեմ։

 

Նրանք պատմում են իրենց տեսած դժվարություններից։ Հարգում եմ հայ ժողովրդին․ կայուն և մեծ հոգու տեր մարդիկ են, ովքեր դիմակայել են դժվարին օրեր։ Նրանց ունակությունների մասին բոլորը գիտեն և դրանք անսահման են։ Աղոթում եմ ձեզ համար։ Ուժեղ մնացեք և շարունակեք կատարել ձեր գործը։

 

Աստված օրհնի ձեզ»։ Սոցիալական հարթակներում ամիսներ առաջ հղած տեսաուղերծը շարունակում են գտարածել օգտատերերը։ Տեսաուղերծը կարող եք ստորև կրկին դիտել․

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!