«Ես հոգուս խորքում մշտապես եղել եմ այն Գոհարը, որին դուք տեսնում եք հիմա»․ երազանքներն իրականալու հատկություն ունեն․ Գոհար Ավետիսյանը ցույց է տվել վիրահատությունների վերջնական արդյունքը

Գոհար Ավետիսյանն անչափ անկեղծ է հանրության հետ։ Նա հանրայնացնում իր կյանքում տեղ գտած գրեթե բոլոր իրադարձությունները։

Դիմահարդարն անչափ բարի, կամեցող և չափազանց աշխատասեր է։ Ամիսներ առաջ Գոհարը դիմեց վիրահատական միջամտությունների։ Մանկուց նա մեկ երազանք ուներ․ ունենալ սլացիկ մարմին։ Ողջ կյանքում օգտվել է դիետաներից, մարզումներից, բայց ի վերջո դիմեց վիրահատության։

Գոհարը կիլոգրամները նվազեցրել է բացառապես դիետաների, ապա մարզումների շնորհիվ, իսկ վիրահատությունների օգնությամբ նա ձգել է մարմինը և այն սլացիկ դարձրել։ Առաջին վիրահատությունը դեռևս անցյալ տարի էր, իսկ երկրորդը՝ ամիսներ առաջ։ Գոհարն այս ընթացքում գտնվում էր վերականգնողական փուլում և մարմինը դեռ վերջնական տեսքի չէր եկել։

Նա այժմ նոր ֆոտոշարք է ներկայացրել, որտեղ վիրահատություններից հետո ցույց է տվել, թե ինչպիսին է դարձել ի վերջո իր մարմինը։ Բայց և նշել է, որ վերականգնողական շրջանն առջևում և դեռ որոշ շտկումներ առջևում են։

Հանրայանցավծ լուսանկարներին դմահարդարը նշել է․ «Ես հոգուս խորքում մշտապես եղել եմ այն Գոհարը, որին դուք տեսնում եք հիմա»։ Նա վազեց իր երազանքի ետևից և այսօր ահա տեղ հասավ և այն ամուր բռնեց։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!