Ինչպես գիտեն շատերը՝ Արուսիկ Տիգրանյանը և Հասմիկ Խոջյանը իրենց առաջնեկներին լույս աշխարհ բերեցին նույն օրը։
Եվ առաջին իսկ օրվանից օգտատերերը սկսեցին համեմատություններ անցկացնել։ Հասմիկը հենց ծննդատնից խնամված և էսթետիկ, գեղեցիկ հրապարակումներ էր կատարում, իսկ Արուսիկը հայտնում էր, որ դժվար ծննդաբերություն է ունեցել և մայրությունն իր համար անխնամ ու տանջված տրվեց։
Օգտատերերը մեկնաբանություններում նշում էին և ցանկանում, որ երկու հայտնիների երեխաներն էլ ցառողջ ու խաղաղ մեծանան։
Օրերս Արուսիկը հարց ու պատասխան ձևաչափում շփվել է հետևորդների հետ, որտեղ նրան հարցրել են, թե ինչու փոքրիկի դեմքը ցույց չի տալիս և նշել, որ ոչինչ չի պատահել, երբ օրինակ՝ Հասմիկ Խոջյանը ցույց է տվել իր դստեր դեմքը։
Արուսիկը այս հարցին ի պատասխան նշել է, որ չի ճանաչում Հասմիկ Խոջյանին, ինչը զարմացրել է հետևորդներին։ Այս մասին մանրամասն դիտեք ստորև։