Այսօր հազարավոր դպրոցականներ, որոնց ժպիտները հենց խաղաղության սիմվոլն է, փուչիկներով, ծաղիկներով ու լայն ժպիտներով գնացին դպրոց։
Կյանքն ուրախ է ու սովորական, ինչպես միշտ։ Այս տեսարանից ամիսներ առաջ 44-օրյա մղձավանջն էր և այդ օրերին ընկած տղաները, որ յուրաքանչյուր հայի սրտում դատարկության մի մեծ ակոս առաջացրեցին։
Հայրենիքն այսօր վիրակապված է, իսկ մարդիկ հայացքները հառած ապագային ապրում են, որ ապրեցնեն։ Եկող սերնդի մեջ է ապրում հայի ապագան, հայի ուժեղ ու դիմացկուն ոգին։
Հազարավոր տղաներ ընկան, որ այսօր հազարավորները ժպիտով ու խաղաղ երկնքի տակ մտնեն դպրոց, որ վաղը կերտեն հզոր հայրենիք։ Նրանք այն հազարավոր ընկածներին շեն ու հզոր հայրենիք են պարտք։ Տղաներին հավերժ պիտի հիշենք, որ անմահացնենք։
Այսօր, պահպանելով օրվա խորհուրդը, ցանկանում ենք ներկայացնել առաջնագծում ընկած տղաների սեպտեմբերմեկյան, դպրոցական լուսանկարները, որոնց մեջ այնքան ջերմություն ու այնքան թախիծ կա։