Ես Լևոնին կնոջ մահից հետո նամակ էի գրել. Անիտան առաջին անգամ խոսել է Լևոն Արոնյանի հետ շփումների մասին

Լևոն Արոնյանի կյանքում Անիտայի հայտնվելը նրա կնոջ մահվանից հետո մեծ բում առաջ բերեց։ Շատերը զույգին երջանկություն մաղթեցին՝ ուրախանալով, որ Լևոնի կյանքում փոփոխություն կլինի, իսկ ոմանք էլ քննադատեցին նրանց։

Անիտան, պատասխանելով իր ինստագրամյան հետևորդների հարցերին, առաջին անգամ խոսել է իր ու Լևոնի սկզբնական շփումների, հետո մտերմության մասին։ Ըստ Անիտայի պատմածի՝ շփումների առաջին քայլերը հենց Անիտան է արել։

Անիտան Լևոնի կնոջ մահվանից հետո որոշել է նամակ գրել Լևոնին՝ նրան մոտիվացնելու և տրամադրությունը բարձրացնելու համար։ Անիտան նամակում պատմել է իր սիրո հուզիչ պատմությունը, թե ինչպես է կորցրել իր սիրած էակին։

Լևոնն այնքան է հուզվել ու զգացվել Անիտայի նամակից ու պատմությունից, որ նրան պատասխան նամակ է գրել։ Այդտեղից էլ սկսվել է նրանց շփումը, որը հընթացս ավելի ջերմ հարաբերությունների է վերածվել։

Նրանք սկսել են հանդիպել, իսկ համավարակի հաղթահարման ու ապահով վիճակ ստեղծվելու դեպքում պատրաստվում են ամուսնանալ։

Понравилась статья? Поделиться с друзьями: