Ես իրեն շատ էի սիրում․ Հարություն Մովսիսյանը բացառիկ մանրամասներ է պատմել իր սիրելի կնոջ մասին

Հայտնի արտիստ Հարություն Մովսիսյանը մեծացել է ծագումով Արևմտյան Հայաստանցի ծնողների ուրախ միջավայրում։

Նա առաջին անգամ ընտանիք է կազմել բավականին երիտասարդ տարիքում, սակայն նրա առաջին ամուսնությունը երկար չի տևել։

Հարությունը երկրորդ անգամ ամուսնացել է, երբ հանդիպել է Գայանե Գրիգորյանին։ Գայանեն եղել է Գոհար Գասպարյանի սիրելի սաներից մեկը։

Նա հրաշալի ձայն է ունեցել և շատ լավ է երգել։ Հարությունը խոստովանում է, որ ինքը Գայանեին շատ է սիրել։

Ցավոք սրտի, ծանոր հիվանդությունը Գայանեին այն աշխարհ տարավ։ Հարությունը պատմում է, որ ինքն էլ, աղջիկն էլ՝ Լուսին, զգում են, որ Գայանեն վերևից հետևում է իրենց։

 

Զույգի միակ դուստրը՝ Լուսին մայրիկից երգել, հայրիկից՝ արտիստություն է ժառանգել։ Սրտի երկու վիրահատություն տարած դերասանի համար ներկայումս բավականին դժվար է ապրել առանց սիրելի տիկնոջ ներկայության։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Հարությունը վարակվել էր համավարակով, իսկ լիարժեք ապաքինվելու համար նրանից երկու ամիս ժամանակ պահանջվեց։

Понравилась статья? Поделиться с друзьями: