Հայաստանում հայտնի դեմքերը հանդիսատեսի համար ոչ միայն իրենք են սիրելի դարձել, այլև նրանց երեխաները։
Շատ հայտնի դեմքեր կան, որոնց երեխաները հանրության կողմից այնքան են սիրվել, որ վերջիններս անհամբերությամբ են սպասում սիրելի արտիստների երեխաների մասնակցությամբ հրապարակումներին։ Ամենահայտնիներից մեկն էլ, թերևս, Սիլվա Հակոբյանի դուստրն է՝ Միլան։ Սակայն այս անգամ անդրադառնալու ենք Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի ավագ որդուն՝ Լեոյին։
Դեռ վաղ տարիքից Լեոն բացառիկ ակտիվ երեխա էր և այժմ էլ տեսախցիկից չի խուսափում և նկատելի է, թե որքան խելացի երեխա է։ Նա նաև լավ ձայնային տվյալներ ունի։
Այս նյութում ներկայացնում ենք մի տեսանյութ, որտեղ Լեոն զվարճացնում է ծնողներին իր՝ տեսախցիկի առջև կատարած սիրո խոստովանությամբ։ Տեսանյութում Լեոն խնդրում է Վիվենին փոխանցել հեռոխոսահամարը և խոստովանում է, որ սիրահարվել է նրան։
Հոլովակում երևում են նաև Լեոյի ծնողները, որոնց համար զվարճալի է այդ ամենը։ Տեսանյութը դիտեք վարը։