«Ես իմ տանն եմ․ Պիտի գոռամ, Աստծուն շնորհակալություն հայտնեմ, որ արդարություն կա»․ Լյուսյա Հակոբյանի մասնակցությամբ հուզառատ տեսանյութ

Հանրահայտ աստղահոգեբան Լյուսյա Հակոբյանի հետ կատարված վերջին խնդրահարույց իրադարձությունների մասին իմացան շատերը, քանի որ տիկին Լյուսյան որոշել էր հանրայնացնել իր խնդիրը՝ այդպիսով նաև բարձրաձայնելով իր նման շատերի ունեցած խնդիրները։

Տիկին Լյուսյան իր մեծ երախտագիտությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրեն աջակցել են, Աստծուն է շնորհակալություն հայտնում, որ կա և իր կոսքին է։

Տիկին Լյուսյանի տան հարցը կարգավորվել է, նա կրկին իր տանն է։ Նա պատմում է, որ տունը կարճ ժամանակահատվածում ավերել են, ինչի պատճառով տունը վերանորոգման անհրաժեշտության առաջ է կանգնել։

Տիկին Լյուսյան վստահ է, որ Ամանորին նորից իրենց տանն են լինելու։ Նա համարում է, որ դա փորձություն է, որի շնորհիվ նա ճանաչել է շատ մարդկանց լավ ու վատ կողմերին։

Լ․ Հակոբյանի մասնակցությամբ տեսանյութը, որտեղ աստղահոգեբանը պատմում է իր և իր ընտանիքի գլխով անցած ծանր փորձության մասին, կարող եք դիտել ստորև բերված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!