Հաղորդավար, պրոդյուսեր Հրաչ Մուրադյանը բավականին ակտիվ է սոցիալական իր հարթակներում։ Հաղորդավարը հետևորդներին ներկայացնում է ընտանեկան ուշագրավ կադրեր, դրվագներ, որոնք հիմնականում ունեն զվարճալի բնույթ։
Հրաչն ընտանիք է կազմել և այժմ մեծացնում է իր հրաշք դստերը՝ Միային։ Հրաչի հետևորդներն արդեն հասցրել են սիրել փոքրիկ գեղեցկուհուն և մեծ անհամբերությամբ են սպասում նրա մասնակցությամբ նոր հրապարակումներին։
Այս անգամ Հրաչ Մուրադյանը մի հրապարակում է կատարել, որտեղ շնորհավորել է մայրիկի տարեդարձը։ Հրաչ Մուրադյանը գրել է․ «Ծնունդդ շնորհավոր ինձ ծնուդ տված ՄԱՄ ՋԱՆ։ Ես իմ սրտի խոսքերը քո ականջին կասեմ՝ թաքուն»։
Հաղորդավարի հրապարակման մեկնաբանությունների դաշտն անմիջապես լցվել է շնորհավաորական գրառումներով։ Հրաչի հետևորդները, ընկերներն ու հարազատները ջերմ մաղթանքներ են հղել և հիացել Հրաչի միասնական, համերաշխ և գեղեցիկ ընտանիքով։
Ընտանեկան գեղեցիկ լուսանկարը ներկայացնում ենք նյութին կից և շնորհավորում սիրված հաղորդավարի մայրիկին։