Արդեն մի քանի օր է, ինչ մեծ աղմուկ է բարձրացրել Մորգենշտերնի կայանալիք համերգը Հայաստանում։ Մարդիկ սոցիալական տարբեր հարթակներում գրառումներ և մեկնաբանություններ են կատարում՝ այդ մասին հայտնելով իրենց դժգոհությունները։ Երեկ պարզ դաձավ, որ սպասվող համերգը չեղարկվել է։ Համերգի կազմակերպիչները մեծ և անմոռանալի համերգ էին խոստանում՝ չնայած դժգոհությունների մեծ ալիքին։
Ռեփերը քսաներեք տարեկան է և հայտնի դարձավ իր ոչ անսովոր հագուկապով, բառամթերքով և արտասովոր արվեստով։ Նա միլիոնավոր հետևորդներ ունի համացանցային իր օգտահաշիվներում և նրա մասնակցությամբ համերգները անցնում են բազմամարդ դահլիճներում։
Հայաստանյան համերգի չեղարկմանը անդրադարձել է նաև Մորգենշտերնը։ Նա բավականին կտրուկ է արտահայտվել իր խոսքում և նշել, որ իրեն կոտրել և լռեցնել հնարավոր չէ։
«Ես երբեք չեմ մնացել ձեր հույսին, ու եթե դուք չեք ուզում տեսնել ինձ, ապա ես թքած ունեմ ձեզ վրա»,- հայտարարել է ռեփերը։