«Ես էլ հասա մեր Արծիվ տղերքին»․ Վարդան Բադալյանն առաջնագծում է

Վարդան Բադալյանը սեպտեմբերի 21ին երգեց «Զորական» անսամբլի հետ հայրենասիրական հզոր երգ։ Ո՞վ կպատկերացներ, որ օրեր անց Վարդանը ոչ միայն երգով կարտահայտի իր սերը առ հայրենի, այլ նաև իր ֆիզիկական ներկայությամբ գծում։

Վարդանը լուսանկար հրապարակեց ու հայտնեց, որ նա արդեն եկել է միացել է իր ընկերներին։ Վ․ Բադալյանը ինքն էլ Արցախցի է։ Ծնվել է Ստեփանակերտում։ Սովորել է ֆիզմաթ թեքությամբ դպրոցում հետո Ստեփանակերտի Սայաթ Նովա դպրոցում՝ երաժշտական։

Իր կարիերայի մուտքն էր, երբ «Ընծա» մրցույթում, որը տեղի էր ունեցել երգի պետական թատրոնում, նա արժանացավ գրանդ պրի մրցանակի։ Հետո թողարկեց հոլովակներ, որոնք արագորեն դարձան մեծ հիթեր։ Մինչ այս պահը ունի նկարահանած 7 հոլովակ, ու երկու ալբոմ, որոնք հաջողություններ են գրանցել։

Վերջին տարիներին առավել պասիվ էր որպես կատարող, սակայն նկատելի էր որոշակի ակտիվություն համերգների մասնակցության։ Այժմ Վարդանը հայրենիքի պաշտպան գործին է նվիրված։

Понравилась статья? Поделиться с друзьями: