«Ես էլ կարող էի Եռաբլուր գնալու փոխարեն ընտանիքիս հետ ամեն կիրակի զվարճանալու գնալ, բայց․․․»․ Կարին Տոնոյան

Կարին Տոնոյանը իր հոգում եղած ցավով հաճախ է կիսվում համացանցային իր հարթակում։ Այո՛, այդպես հեշտ է խոսել, քան նայել դիմացինի աչքերին և պատմել, այնուհետև զգալ դիմացինի հայացքը, որտեղ խղճահարություն կարող է նշմարվել։

Մենուան իրական հայրենասեր էր։ Որդու մասին հիշողություններով է այսօր ապրում որդեկորույս մայրը։ Ապրում է՝ թոռների մեջ տեսնելով որդուն, ապրում է՝ առօրյայում զգալով որդու ներկայաւոթյունն ու նրա շունչը։

Տոնոյանը հանրայնացրել է որդու՝ անմահ հերոս Մենուայի լուսանկարը, որին կից գրել է․ «Ապրելն, այո, քաղցր է, բայց․․․

Այո, ես էլ կարող էի երեսուներեք տարեկան որդուս ասել՝ մնա տանը, դու արդեն մասնակցել ես նախորդ քառօրյա պատերազմին, հիմա թող ուրիշները գնան․․․ Այո, կարող էի Եռաբլուր գնալու փոխարեն ընտանիքիս հետ ամեն կիրակի զվարճանալու գնալ․․․Այո, կարող էի որդուս ասել՝ գնա այլ երկիր և վայելիր կյանքդ։

Բայց որդիս թևի տակի փափուկ խաղալիք չէր և, եթե անգամ ասեի էլ, երբեք չէր ենթարկվի․․․ Կգնար, ինչպես միշտ 1-ինը․․․Նա Հայրենիք ուներ և երազանք․․․ Նա կապրի իր Հայրենիքի հետ հար և հավիտյան․․․»։

Понравилась статья? Поделиться с друзьями: