«Ես գիտեմ, թե ասվածի մեջ ինչքան ցավ կա, բայց ես հպարտանում եմ իմ ընտանիքի ողջախոհությամբ»․ Նանե Արզումանյան

Լրագրող, հաղորդավար Նանե Արզումանյանը, ով պատերազմում կորցրել է հարազատ եղբորը, խոր ցավը, դառնությունը սրտում շարունակում է ապրել՝ հասկանալով, որ հերոս տղաների լինելիությունը ապրելու, արարելու, կառուցելու մեջ է։ Նանեն համացանցային հարթակում գրառում է կատարել, որտեղ տեսանելի է լրագրողի ընտանիքի խոր վիշտը։

Նանեն գրառման մեջ պատմում է, թե որքան ցավոտ է ընտանիքում խոսել ու քննարկել եղբոր շիրմաքարի մասին յուրաքանչյուր փոքրիկ թեմա։ Եվ այդ ցավոտ թեմայով հանդերձ Նանեի քույրը մտածում է, որ շիրմաքարի համար հարկավոր է քիչ գումար ծախսել, քանի որ պատերազմող երկրում զենք է պետք գնել։


Նանեն մասնավորապես գրել է․ «Քույրս չափազանց նրբանկատ է և աշխատանքիս ընթացքում և հատկապես եթերներից առաջ երբեք մեր Եղբոր մասին չի խոսում…Քիչ առաջ զանգահարել էր, Եռաբլուրից էր վերադարձել, հարցնում էր՝ տեսե՞լ եմ արդյոք շիրմաքարերի նմուշները…

Ասացի՝ տեսել եմ և չեմ ուզում խոսել այդ թեմայից… Ալլան մի լռեց, հետո ասաց հետևյալը. «Գիտես, ինչ էլ անենք, նրան հետ չենք բերելու, ես ուզում եմ ամենաքիչ գումարը ծախսվի դրա համար, որովհետև պատերազմական գոտում գտնվող երկիր ենք ու պիտի զենք գնել միայն»…

Գիտեմ, թե ասվածի մեջ ինչքան ցավ կա, բայց հպարտացել և միշտ հպարտանում եմ ընտանիքի ՈՂՋԱԽՈՀՈՒԹՅԱՄԲ… Խաղաղություն մեր երկրին»։

Понравилась статья? Поделиться с друзьями: