Լիլիթ Սարգսյանը, ով հանդիսանում է «Հայերը միասին» հիմնադրամի տնօրենը, համացանցային իր հարթակում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է Անժելա Սարգսյանի վերջերս տված հարցազրույցին։
Այդ զրույցի ժամանակ Անժելան պատմելով իր մասին՝ նշել է, որ երբ տեղափոխվել էր ԱՄՆ, սկզբնական շրաջանում շատ բարդ ու դժվարին է եղել իր համար և հեշտ չի եղել։ Լիլիթ Սարգսյանը, ով նույնպես բնակվում է ԱՄՆ-ում, վիրավորվել է Անժելայից, քանի որ իր խոսքով՝ ինքն է կացարան տվել և անգամ ֆինանսական աջակցություն է ցույց տվել։ Լիլիթ Սարգսյանը գրել է, որ վերջին շրջանում շատերն են իրեն գրում Անժելայի հարցազրույցի մասին։
ԱՄՆ-ում բնակվելու առաջին վեց ամիսները հարցազրույցի ժամանակ Անժելան որակել է որպես դժոխային։ Այդ վեց ամիսներին Լիլիթն Անժելային իր տանն է տեղ տվել, քանի որ բարի է եղել և հասկացել է Անժելայի կիրավիճակը, որում հայտնվել էր վերջինս։
Լիլիթի խոսքով՝ Ամերիկայում տանը բնակություն թույլ տալ, նշանակում է՝ բինգո, քանի որ նման բաներ այդ երկրում ընդունված չէ։ Նա նշել է նաև , որ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել․«Չէի ասի, որ դժոխքի միջով է անցել, կասեի՝ շատ հեշտ է եղել ամեն ինչ։ Իսկ աշխատանքը երբեք շատ հեշտ չի լինում։ Ցավոք, առանց պատճառի նման շնորհակալություն ստացա։
Ինչևէ Աստված վերևում ամեն ինչ տեսնում է, թող ամենքս ստանանք մեր արածի չափ։ Չեմ չարանում, չեմ էլ ուզում տգեղ արտահայտվել։ Ես իմ լավ գործերը միշտ էլ կշարունակեմ, չնայած բոլոր անշնորհակալներին»,- գրել է Լիլիթ Սարգսյանը։