Ես ասեղով տղա եմ լինելու խորհրդարանում. Մենուա Հարությունյան

Մենուա Հարությունյանի և Թեհիմնա Վարդանյանի ասուլիսը, ինչ խոսք թեժ էր։ Երկու ընդդիմադիրները պարզվեց համախոհ չեն, թեպետ Մենուա Հարությունյանը մի քանի անգամ առաջարկեց Թեհմինային միանալ իրեն։

Մենուան նաև ընդգծեց,որ գեղեցիկ կնոջ հետ կուզեր լիներ ընդդիմադիր դաշտում։ Մենուա Հարությունյանը նաև պատասխանեց Դավիթ Սանասարյանի հնչեցրած կարծիքին,որտեղ նա մեղադրել է Մենուային,որ գումարներ ունի կուտակած։ Մենուան ասաց․աշխատած տղերքին ասում են, ո՞նց եք հարստացել։ 36 տարեկան տղա ես Դավիթ Սանասարյան, հպարտանում ես,որ մի կոպեկ չունեք ու մեղադրում ես մեզ,որ աշխատե՞լ ենք։

Նաև Մենուան հայտնեց,որ ուզում է լինել հետագա խորհրդարանում ու եթե հանրապետականը առաջարկի՝ նա կընդունի։Իմ նման պատգամավորը կօգնի,որ Նիկոլը չխաբի,հենց խաբեց ասեղը կվերցնեմ կպայթեցնեմ փուչիկը։ Մենուան ընդգծեց,որ ժողովրդին տոտալ խաբում են։ Ասում էին լավ պիտի ապրեք,հիմա էլ ասում են գնացեք աշխատեք։ Թեհմինայի հարցին,թե ինչու՞ ժամանակին հանրապետականներին չի քննադատել,Մենուան պատասխանեց,որ շատ հարցերում քննադատել է հանրապետականներին։

Նրանք մի քանի անգամ ընդունել են,որ ինքը ճիշտ է եղել։ Թեհիմնա Վարդանյանը ասեց,որ ինքնել է ընդդիմադիր․ բայց երբեևէ չի համագործակցի հանրապետականի անդամների հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями: