Գագիկ Սուրենյանը միշտ էլ աչքի է ընկել իր ընդգծված հումորով։ Նրա սոցհարթակը բավականին ակտիվ է։ Թվում է՝ եղանակային տեսության մասին արվող հրապարակումների հեղինակը այդքան էլ հետաքրքրություն չպետք է առաջ բերի օգտատերերի կողմից, բայց արու ու տես, որ չէ։
Նա իր յուրահատուկ հումորի, օդերևութաբանական տեղեկությունները հաղորդելու ինքնատիպ ոճի շնորհիվ ոչ միայն մեծ ճանաչում ու սեր է ձեռք բերել, այլ նաև կարողացել է հասնել անմիջական շփման։
Իր վերջին հրապարակումներից մեկում հայտնի օդերևութաբանը հետաքրքիր առաջարկ է ստացել։ Նրան օգտատերերից մեկն առաջարկել է մտնել քաղաքականություն, քանի որ այնտեղ նա կարող է եղանակ փոխել։
Ի պատասխան այս ուշագրավ մեկնաբանության՝ կրեատիվ օդերևութաբանն ասել է, որ ինքն առանց դրա էլ կարողանում է եղանակ փոխել։
Ի դեպ, օդերևութաբանը հայտնել է, որ այս օրերին աննախադեպ տաք եղանակ է գրանցվել, իսկ առաջիկա օրերին հնարավոր է եղանակի նվազում։