Իրինա Թովմասյանը հաղորդումներից մեկում հյուր է եղել և հետաքրքրական ու անկեղծ զրույց ունեցել։ Նա խոսել է իր կյանքում ունեցած դժվարություններից, կյանքում ունեցած կորստից և այլ ուշագրավ մանրամասներ հայտնել իր կյանքից։
Գեղեցկուհին պատմում է, որ այս վերջին դժվար երկու տարիների ընթացքում կորցրեց հորը, որը անասելի ցավ էր և անմիջապես հավելում է, որ այն անհամեմատելի էր հազարավոր երիտասարդ տղաների կորստի հետ։
Իրինան խոսել է նաև իր և քույրիկի 17 տարեկանից աշխատելու մասին և հավելել, որ այն հարկադրված չի եղել, նրանք ցանկացել են ընտանիքին օգտակար լինել։
Խոսելով երկրորդ ամուսնու և իր նախկին ամուսնուց ունեցած դստեր՝ Մեգիի հարաբերությւոնների մասին՝ Իրինան նշում է, որ նրանք լավագույն ընկերներ են, ինչպես որ ինքն ու Մեգին։
Ամուսնու հետ ունեցած հարաբերությունների մասին ասում է, որ սիրահարվել է և մինչև այժմ էլ սիրահարված է և ավելի ուժեղ է սիրում։ Իրինայի հետաքրքրական զրույցի մանրամասները դիտեք վարը ներկայացված տեսանյութում։