«Ես այսօր էլ եմ պատրաստ իմ որդուն փոխանակել գերիների հետ»․ Նիկոլ Փաշինյանը գերիների մասին․ տեսանյութ

Երկու օր է ինչ մեծ աղմուկ է բարձրացրել Ալեն Սիմոնյանի գերիների մասին խոսքը պարունակող սկանդալային տեսանյութը։ Այն վիրավորել է գերեվարված տղաների հարազատներին։

Քննարկումների և քննադատությունների մեծ ալիք բարձրացրած իրադարձությանն այսօր ԱԺ-ում անդրադարրձավ Նիկոլ Փաշինյանը։

Ընդդիմադիր պատգամավորներից մեկը վարչապետին հիշեցրել է իր իսկ խոսքերը գերիների մասին, որ պատրաստ է իր տղային փոխանակել նրանց հետ, ինչին ի պատասխան Փաշինյանը պատասխանել է, որ ինքն այսօր էլ  պատրաստ է իր որդուն փոխանակել գերիների հետ։ Այնուհետև ընդդիմադիր ուժերին առաջարկել է գործնական աջակցություն ցուցաբերել գերիներին վերադարձնելու հարցով։

Ապա հավելել է, որ զարմանալի չէ գերեվարման յուրաքանչյուր դեպք քննելու գործ սկսելը։ Ընդգծել է, որ ամենօրյա աշխատանք է տարվում  գերեվարված տղաներին վերադարձնելու գործով։


Եվ դա չի նշանակում, որ երբ կվերադառնան տղաները հետաքննություն չի սկսվի։ Վարչապետի խոսքի մանրամասները դիտեք վարը ներկայացված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!