Ալիևը հայտարարել է, որ իր զորքերը չեն լքելու Հայաստանի հետ սահմանի դիրքերը․ «Դրանք մեր տարածքներն են»,- հայտարարել է նա։
Հաղորդավարի դիտարկմանը, որ Շարմ Միշելի և Նիկոլ Փաշինյանի համատեղ ասուլիսի ժամանակ Միշելը այդ տարածքներն անվանել է «վիճելի»՝ Ալիևը պատասխանել է, որ համաձայն չէ այդպիսի որակման հետ և այդ մասին հայտնել է անձամբ Շարմ Միշելին։
Այնուհետև խոսելով Ղարաբաղի մասին՝ տարօրինակ է համարել Ֆրանսիայի և Ամերիկայի բարձրաստիճան պաշտոնյաների ԼՂ կարգավորման վերաբերյալ հայտարարությունները։ «Ես՝ Ադրբեջանի նախագահս, լուծել եմ այդ հարցը։ Վե՛րջ։
ԼՂ չկա, կարգավիճակ չկա։ Այնտեղ 25 000 մարդ կա, որն է 25 000 մարդուն կարգավիճակ տալու տրամաբանությունը։ Կրկնում եմ՝ եթե մեկն ուզում է կարգավիճակ տրամադրել, ապա Ամերիկայում մոտ 1 միլիոն հայ է ապրում, Ֆրանսիայում՝ կես միլիոն։,
Ինչո՞ւ այնտեղ հայերին կարգավիճակ չի տրվում»,- ասել է Ալիևը, ապա նշել, որ իր և Ռուսաստանի դիրքորոշումը համընկնում է։ Մանրամասն դիտեք տեսանյութում։