Երեկ այդչափ խորհրդանշական օր էր, սակայն Կարին Տոնոյանը չխոսեց, նա ողջ օրվա ընթացքում լռություն պահպանեց և ահա այսօր հանդես եկավ գրառմամբ, որտեղ պատմել է, թե ինչպես է անցկացրել օրը։
Նա եղել է Սյունիքում, որտեղ հանդիպել է ռուսական ու ադրբեջանական դրոշներ, այնուհետև երեկոյան եկել է Եռաբլուր։
Տոնոյանը մասնավորապես գրել է․ «Երեկ ամբողջ օրը լուռ էի, խոսելու ցանկություն չկար…. պատերազմը նոր ուժով էր փոթորկվել հոգուս մեջ….. գնացել էի «պատառոտած» Սյունիք….. բարձունքների ադրբեջանական ու ռուսական դրոշներով «անկախությունս» փորձարկելու…..
Երեկոյան վերադարձա միայն անհասկանալի դիրքերում կանգնած հայ 18 տարեկան զինվորների «չմտածեք, ամեն ինչ լավ է լինելու» խոսքերը պինդ գրկած: Եռաբլուր չգնացի, սպասեցի, որ այնտեղից բոլոր անկոչ հյուրերի՝ անլվա կատուների ու շակալների, վախկոտ դավաճանների, թալանչիների ու ստապաշտների գարշահոտը մաքրվի….
Մեր երկրում հիմա ամենապահանջված բանը ամոթն ու արդարությունն է, արդեն մի տարի Աստված էլ է լքել մեր երկիրը, երևի անգամ Աստծված է անկարող տեսնել մարդկային այս անասնաֆերման…..
Հայտնի բան է՝ հանցագործները միշտ գնում են իրենց հանցագործության հետքերով…. Հույսի նշույլ անգամ չունենաք՝ ներում չի լինելու ոչ Երկնքից, ոչ Երկրից — դուք հողին էլ չեք արժանանալու…. ձեզ դատելն անգամ մեղք է….. ձեզ Այնտեղ մեր տղերքն են դատելու…»։