Եռաբլուրում որդու շիրիմի ծաղիկները հավաքելիս կարիճը խայթել է Հակոբի մորը

Տիկին Ռուզաննան Շահինյան եղբայրների մայրն է։ Նրա տղաներից Սարոն ու Հակոբը ժամանակին մասնակցել են ապրիլյան մարտերին, իսկ քառասունչորս օր տևած պատերազմի ժամանակ նրանք փայլել են իրենց խիզախությամբ ու հայրենանվիրությամբ։

Հակոբը քառասունչորս օր տևած պատերազմին մասնակցել է որպես հատուկ ջոկատային։ Նա կարողացել է արդյունավետ իրականացնել իր մարտական հանձնարարությունները։

Հակոբը արձակուրդի մեջ է եղել, երբ սկսվել է պատերազմը, սակայն հենց սեպտեմբերի քսանյոթին հոր մեքենայով սլացել է ճակատ՝ միանալու իր զորքին։

Հակոբն ու Սարոն տարիներ շարունակ որպես խաղաղապահներ ծառայել են խաղաղապահ բրիգադում։ Հակոբի ճակատ մեկնելու լուրը ճակատ է տարել նաև Սարոյին։ Շահինյան եղբայրները մարտի դաշտում իրար են հանդիպել։

Ցավոք սրտի, Հակոբն անմահացել է ու հանգչում է Եռաբլուրում։ Եռաբլուրում հերոս տղայի շիրիմը մացառներից ու չորացած ծաղիկներից մքարելու ժամանակ տիկին Ռուզաննային խայթել է կարիճը։ Նա հիվանդանոցում բուժում է ստացել, կայնքին վտանգ չի սպառնում։

Понравилась статья? Поделиться с друзьями: