«Եղե՛ք զգոն․․․ 14-ամյա երեխան ստացել է խաղալիք ատրճանակից հարված»․ երեխան վիրահատվել է․ Արմեն Մուրադյանն ահազանգում է և մանրամասներ ներկայացնում

Արմեն Մուրադյանը ահազանգում է և հորդորում հանրությանը լինել զգոն երեխաների նկատմամբ, մասնավորապես՝ խաղալիք ատրճանակների հետ կապված։ Դրանց փամփուշտները առաջ են բերում օրգանական լուրջ վնասվածքներ։

Բժիշկը նկարագրել է տասնչորսամյա երեխայի հետ կապված մի դեպք։ Վնասվել է երեխայի աջ այտը։ Բժիշկը նշել է, որ երեխան այց ժամանակ գանգատվել էր աջ այտի մոտ ունեցած ցավից և նաև առկա այտուցից։

Պարզաբանվել է, որ օրերս երեխան ընկերների հետ խաղալիս վնասվածք է ստացել։ Երախայի այտը հետազոտության է ենթարկվել և մասնագետները պարզել են՝ այտի հյուսվածքում մետաղական գնդիկ կա։

Վիրահատության միջոցով օտար մարմինը հեռացվել է, երեխան այժմ իրեն լավ է զգում։

Բժիշկները շարունակում են հորդորել զգոն և ուշադիր լինել և չթույլատրել նման խաղալիքներ ձեռք և խաղալ դրանցով․ դրանք իրենցից վտանգ են ներկայացնում և առաջ են բերում օրգանական վնասվածքներ:

Понравилась статья? Поделиться с друзьями: