Եղանակային փոփոխություններ․ ի՞նչ եղանակ է սպասվում Հանրապետությունում․ հայտնում է Գագիկ Սուրենյանը

Աշխարհը գլոբալ փոփոխությունների է ենթարկվում և այդ փոփոխությունների մեջ առաջնային տեղ են գրավում եղանակային դրսևորումները։

Աշխարհի տարբեր ծայրերում այս օրերին գրանցվում են ջրհեղեղներ, մեկ այլ տեղ՝ անոմալ շոգեր։ Հայաստանի բնակչությունը սովոր է ամառն անցկացնել բարձր ջերմաստիճանով։ Սահարայից տաք հոսանքերի ազդեցության տակ Հայաստանի ողջ տարածքում բավականին բարձր ջերմաստիճան էր տիրում։ Մարդիկ համակերպվել են և սովորել ապրել, աշխատել տապին զուգահեռ։

Այսօր Գագիկ Սուրենյանը համացանցային հարթակում  եղանակի  վերաբերող մի գրառմամբ է հանդես եկել, որը բավականաչափ ուրախացրել է հանրությանը։ Սուրենյանը հայտնել , որ վաղվանից Հանրապետությունում շոգը փոքր-ինչ կմեղմի։

Նա մասնավորապես գրել է․ «ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է․ հուլիսի 28-ին հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանի նվազում 6…8 աստիճանով»։

Սուրենյանի այս հայտարարությունը ուրախացրել է հանրությանը։ Մարդիկ ակնկալում են մի փոքր զովանալ։ Դե ինչ, վաղվանից սպասենք մեղմ եղանակային դրսևորումներ։

Понравилась статья? Поделиться с друзьями: