Դերասան, անվանի արտիստ Հրանտ Թոխատյանը կոչով է հանդես եկել։ Նրա կոչը ուղղված է եղել ողջ հանրությանը։
Դերասանը հրավիրված է եղել քննարկման, որտեղ էլ հանդես է եկել խոսքով և հղել իր կոչը։ Հրանտ Թոխատյանն ավելացրել է, որ հանրությանն ընդամենը հարկավոր է դա հասկանալ և երբ դա հասկանան մարդիկ, ամենը կընթանա ճիշտ և իր հունով։
Արտիստը մանրամասնելով նշել է, որ այսօր մարդկանց խմբերի բաժանումն անհիմն ու անիմաստ է, հարկավոր է այլ մտածելակերպը մի կողմ դնել և մտածել հայրենիքի, ապագայի, մեր բոլորիս ապագայի մասին։
Չկա այլևս այս կամ այն մտածելակերպը, կա մի բան և դա համախմբումն է, հենց հիմա և այս վայրկյանին։ Հրանտ Թոխատյանը հայրենիքի համար այլ լուծում չի տեսնում․ քաղաքացին պետք է տեր կանգնի իր երկրին, իր արմատներին, որի համար համախմբում է հարկավոր։
Դերասանի խոսքն ամբողջությամբ դիտեք վարը կցված տեսանյութում։