Ն. Փաշինյանը հանդիպում է ունեցել կառավարության աշխատակիցների հետ: Հանդիպումը մեկամսյա ամենօրյա հանդիպումներից հերթականն էր, որի ընթացքում վերահաստատել է այն իրողությունը, որ թագավարակի պայմաններում կենսակերպը դեռևս ձգվելու է առնվազն մեկ տարի:
Այս փաստը նոր մարտավարություն և նոր ռազմավարություն է թելադրում, որ ծրագրերի մշակում և նոր քայլեր, որոնք կբխեն այս տրամաբանությունից: Եթե նախկինում որոշումներն ընդունվում էին կարճաժամկետ ժամանակային սահմանի համար, ապա հիմա վիրութսային տարածումը պահանջում է վարքագծային նոր հմտություններ ձեռք բերել և նոր կանոններ մշակել:
Վարչապետը տեղեկացնում է, որ հընթացս անհրաժետություն է առաջանալու բացել տնտեսական գործունեության բոլոր դաշտերը՝ միաժամանակ հաշվի առնելով առողջապահության նախարարության սահմանած կանոնները: Երկարաժամկետ գործութություններ իրականացնելու անհրաժեշտությունն ունի իր պահանջներն ու հրամայականը:
Պրոցեսի կայացման համար անհրաժեշտ է բարձր ինքնագիտակցության և կարգապահության դրսևորում, այլապես այն դատապարտված կլինի համաճարակային բռնկումների: Ուստիև հարկ է ժամանակը ռացիոնալ իրագործել: