Եկե՛ք մի պահ մոռանանք ամեն ինչի մասին ու վայելենք Շառլ Ազնավուրի պարը. նրան քչերն են պարելիս տեսել. տեսանյութ

Մեծն Շառլի մեծագույն առավելությունը համեստությունն էր: Իսկակական մեծանուն մարդն իր համեստությամբ սքողում էր տաղանդները դրանով իսկ դառնում միակը , ամենաթանկն ու օրինակելին:

Շառլը նաև գրում էր , ստեղծագործում, ու նրա գիրն էլ էր երգի նման . երբ կարդում էիր , թվում էր մեր բոլորի մեծ հայրը խոսում, իր կյանքն էր պատմում, իր սերերը ու իր գրած ամեն տաղ ու տող մեզանից յուրաքանչյուրի չգրված պատմությունն էր ասես:

Շառլը մեր պարծանքն է առ այսօր, աշխարհի որ մասում էլ հայտնվենք , հպարտությամբ հարցնում ենք անծանոթին ու ծանոթին ՝ իսկ Դուք ճանաչու՞մ եք Ազնավուրին: Հարցնում ենք, որովհետև պատասխանը բոլորից լավ գիտենք, հարցնում ենք, որ պատասխանից հետո փայլեն մեր աչքերը, երբ քարտեզի վրա մեր երկրիի տեղը մատնացույց անենք , որ Շառլի հայրենիքն է :

Քչերը գիտեն, որ տաղանդավոր Շառլը նաև կարողանում էր պարել: Սա մի հին տեսագրություն է ,որտեղ երևում է փոքրամարմին Ազնավուրը ՝ ճկուն ու արագաշարժ, պարում է, իսկ դահլիճը ցնծում է ուրախությունից, ծափերը չեն դադարում, իսկ Շառլն ավելի ու ավելի ճկուն է շարժում ոտքերը: Սա եզակի տեսանյութ է, որովհետև քչերն են հիշում Ազնավուրի պարը: Շառլի մեջ ապրում էր մի մեծ մշակույթ , և նրա որդին բոլորովին վերջերս իր հարցազրույցներից մեկում նշեց, որ հոր հիշատակը հավերժացնելու բազում նախագծեր կան, բայց դրանցից ամենակարևորը Հայաստանում Շառլի անվան մշակութային կենտրոնի ստեղծումն է :

Քչերն են տեսել Շառլ Ազնավուրին պարելուց👍Իսկական բազմատաղանդ ՄԱՐԴ 🙏🏼

Опубликовано Goris NEWS Суббота, 23 мая 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: