Ելենա Բորիսենկոն նոր, ոճային, անչափ գեղեցիկ լուսանկար է հրապարակել

Միառժամանակ պասիվ դիրքերում գտնվող հայտնի և սիրված դերասանուհի Ելենա Բորիսենկոն վերադարձել է ակտիվ հանրային գործունեության՝ ընդգրկվելով ներկայումս եթերում հեռարձակվող «Հարս չկա» հայտնի սերիալում:

Ելենան հեռուստադիտողին և իր երկրպագուներին ներկայանում է բոլորովին նոր տեսքով, կերպարով և ոճային հետաքրքիր ու անկրկնելի լուծումներով, ինչն էլ հրաշալի է ընդունվում շատերի կողմից: Սերիալն արդենիսկ բավականին մեծ հետաքրքրության է հասցրել արժանանալ ու մեծ դիտումներ հավաքել:

Սերիալում կերտած իր կերպարը բավականին ինքնատիպ ոճով, մեծահարուստ կին է: Ելենան կերպավորում է Փոլադյանների հայտնի ընտանիքի տիկնոջ կերպարը, ով սերիալում գլխավոր հերոսի մայրն է: Հենց այս կնոջ կերպարին էլ ներկայումս Ելենան համապատասխանեցնում է իր արտաքին տեսքը:

Ելենայի հրապարակած նոր լուսանկարը հենց ֆիլմի նկարահանման ժամանակ արված մի կադր է: Դերասանուհին հրաշալի տեսք ունի, ինչի մասին էլ արտահայտվել են նրա բազմաթիվ երկրպագուները մեկնաբանությունների բաժնում:

Понравилась статья? Поделиться с друзьями: