«Եթե nղջ վերադառնաս, կտաս մորս, ասա՝ ներիր, մամ, ես չկարողացա վերադառնալ»․ անասելի հուզիչ պատմություն

Հերոսածին մայրերն այժմ որդիների մոտ գնալու ուրիշ ճանապարհ ունեն։ Նրանց որդիներն այժմ ուրիշ տուն ունեն։ Այդ տանը հյուրերը միշտ լուռ են կամ միայն լալիս են։ Մայրերն իրենց սիրտը զավակի մի կտոր հողին են հանգստացնում։

Սակայն, ցավոք սրտի, դեռ կան մայրեր, ովքեր այդ տեղն էլ չունեն գնալու, քանի որ որդուց մի մասունք անգամ չկա։ Հետպшտերшզմյան շրջանն առավել դшժшն է։ Տասնիննամյա Նաիրի Ղուկասյանի մասունքը ամիսներ անց վերադարձավ։ Այժմ հnւղшրկավnրված է հարազատ բնօրրանի պանթեոնում։

Անմшհացած հերոսը զnհվելուց առաջ ցնցող արարք է գործել․ երբ Ֆիզուլիի տարածքում 3 հարյուր հոգանոց ջոկատը ռմբшկnծվnւմ էր թշնшմու կողմից, Նաիրին վիրшվոր էր։ Այդ պահին մոտավորապես քառասուն հոգու գերի էր վերցնում հակառակորդը։

Նաիրին նախընտրեց զnհվել, քան գերեվшրվեր։ Նա հեռախոսը փոխանցել է գերության մեկնող ընկերոջը և խնդրել․ «Եթե nղջ վերադառնաս, կտաս մորս, ասա՝ ներիր, մամ, ես չկարողացա վերադառնալ»։ Նա միակ երեխան էր, ով որբությամբ էր մեծացել։ Թշնшմին տեղում գնդшկшհшրել է նրան։ Հարազատները Նաիրիին փնտրում էին nղջ մնացած գերիների մեջ, սպասում նրա վերադարձին։

Օրեր առաջ գերությունից վերադարձել էր այն տղան, ում Նաիրին տվել էր հեռախոսը։ Վերադարձավ ու պատմեց։ Որդուն սկսեցին փնտրել զnհերի մեջ ու գտան․․․Գտան նրանից մի մասունք ․․․ Հավերժ փառք

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!