Անի Քոչարը համացանցային հարթակում առօրյա կյանքից դրվագներ է ներկայացնում և կիսվում հետաքրքրական իրադարձություններով։ Հանդես է գալիս խորհուրդներով և հիմնականում մոտիվացնող բնույթի գրառումներով։
Այս անգամ ներկայացրել է լողավազանից լուսանկարներ, որտեղ երրևում է, որ ամուսնու և որդու հետ հետաքրքրական ժամանակ են անցկացրել լողավազանում։ Լուսանկարներին կից կատարած գրառման մեջ Անին հերթական կարևոր խորհրդով է ներկայացել։
Նա նշել էէ, որ կյանքում ինչ-որ բան չի ստացվում կամ վատ է ստացվում, նշանակում է ժամանակն է փոխել շրջապատող մարդկանց կամ փոխել այն, ինչ տալիս եք։
Նա գրել է․ «Արևելյան իմաստությունը հավաստիացնում է. եթե քեզ դուր չի գալիս այն, ինչ ստանում ես, ապա փոխիր այն, ինչ տալիս ես… Փորձված է, հավաստիացումն ըստ իս՝ միանգամայն ճշմարտություն է:
Իսկ, եթե չի գործում, փոխեք նաև մարդկանց, ում տալիս եք և չեք ստանում փոխադարձաբար ըստ ձեր արժանիքների: Մի՞գուցե սխալ, անարժան մարդկանց եք տալիս»: