Աստղաբան Լյուսյա Հակոբյանը նոր հարցազրույցի ժամանակ շեշտում է առաջիկա փոփոխությունների կարևորության հանգամանքը: Նա նշում է, որ անցյալը այլևս տեղ չի ունենալու ապագայի մեջ: Սպասվող փոփոխությունները փոշիացնում են անցյալի իրողությունները:
Մարդկանց հուզող բամբասանքների հարցին անդրադառնալով՝ աստղաբանը համարում է, որ դա գալիս է մարդային մտածողությունից, վատ, նեգատիվ իրողությունները ներսում պահելու հանգամանքից, ինչն էլ ծնում է չարախոսություն:
Նա հայ ազգի բնավորության մեջ առկա չզրուցելու հատկանիշը կործանարար է համարում: Հենց միմյանց հետ հարաբերությունները չարզաբանելու արդյունքում էլ առաջանում է սխալ ընկալում, որն էլ հարաբերությունների խզման է հանգեցնում:
Աստղաբանը խիստ հարաբերական է համարում անհատական երջանկության առկայությունը, քանզի դրա առկայությունը նկատելուց է կախված դրա ներկայությունը, իսկ նկատելու համար կարևոր է կյանքի հանդեպ ունեցած դիտանկյունը:
Աստղաբանը հիմնական խնդիրներից է համարում իդիոլոգիայի ձգտումը. դա է բերում հիմնական հիասթափությունների: Հաջորդ խնդիրն էլ մեծամտությունն է համարում, որը բերում է վատ իրողությունների: