Արդեն տեղեկացրել էինք, որ դերասան Էդգար Իգիթյանը հայր էր դարձել։ Էդգարի հոգում հույզերն ու զգացմունքները իրար էին խառնվել։
Էդգարն այդ մասին չէր խոսել խոսել՝ նշելով, որ որդուն չի տեսել, երբ գիրկը կառնի, երևի թե կհասկանա զգացողությունները և կկարողանա փոխանցել զգացածը։
Հայր և որդի հանդիպել են երեխայի ծնվելուց 4 օր անց միայն, քանի որ համաճարակային պայմաններն այդպես են թելադրել։
Դերասանը համացանցային իր հարթակում հանրայնացրել էր կադրեր, թե ինչպես է դիմավորել կնոջն ու երեխային։ Իսկ այժմ՝ շաբաթներ անց Էդգարը որդու հետ համատեղ լուսանկար է հանրայնացրել, որտեղ հայր և որդի միասին քնած են։
Լուսանկարին դերասանը գրառում է կցել, որտեղ ասված է․ «Եթե ուզում ենք մեր երեխաները հոգևոր դաստիարակություն ստանան, կներեք կոպիտ հնչելու համար, բայց 1-ին հերթին ինքներս պիտի դաստիարակված լինենք»։
Էդգարը որդուն հետաքրքիր անուն է շնորհել՝ Լեոն։